Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանին22 օգոստոսի 2013 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպան Ալեխանդրո Մոսկերային (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մոսկերային նշանակման կապակցությամբ՝ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հարավ-Արևելյան Ասիայի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Ֆիլիպինների Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Արտգործնախարարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Մանիլա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում նախագահ Բենիգնո Աքինո III-ի և արտգործնախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ հանդիպումները: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կգործադրի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մոսկերան նշել է, որ չնայած երկրների միջև հեռավորությանը՝ նա առաքելության ընթացքում իր հնարավոր նպաստը կբերի հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ընդլայնման և խորացման գործին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |