Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները փաստաթղթեր են կեղծել22 օգոստոսի 2013 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ն.Ղարաբեկյանը և նույն ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ն.Կոստանյանն օժանդակել են սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Վարժապետյանին՝ անհատ ձեռնարկատերից եւ ՍՊԸ-ի տնօրենից զգալի չափերով կաշառք ստանալուն: Քրեական գործի նյութերով պարզվել է նաև, որ Ն.Ղարաբեկյանը, ի պաշտոնե շփվելով սննդի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ, տարբեր անձանց իրացրել է սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ: Բացի այդ, մի քանի սննդի արտադրամասերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու, տարեկան ստուգումներ չնախաձեռնելու համար պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն։ Քննության տվյալներով, մի քանի տասնյակ կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկները Ն.Ղարաբեկյանը ձեռք է բերել Ն.Կոստանյանից, իսկ վերջինս էլ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ա.Մկրտչյանից, ով անձամբ է պատրաստել կեղծ գրքույկները՝ օգտագործելով կեղծ դրոշմակնիքներ։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ղարաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն.Կոստանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Մկրտչյանին և Ա.Նալբանդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |