23 օգոստոսի 2013 - 11:18 AMT
Օգոստոսի 23-ին Եգիպտոսում սպասվում են զանգվածային ցույցեր Մուրսիի օգտին

Օգոստոսի 23-ին եգիպտացիները, ինչպես և ակնկալվում էր, փողոց դուրս կգան մասնակցելու համար զինվորականների գործողությունների դեմ բողոքի ակցիաներին, որոնք պաշտոնանկ արեցին իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Ցույցերին մասնակցելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել եգիպտական իսլամիստական «Լեգիտիմությանն աջակցող ազգային կոալիցիա» շարժման մասնակիցները: Ուրբաթօրյա ցույցերը նրանք անվանում են «նահատակների ուրբաթ», հայտնում է «Ինտերֆաքսը»: