23 օգոստոսի 2013 - 10:09 AMT
Նոր Բեթմենին կմարմնավորի Բեն Աֆլեքը

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բեն Աֆլեքը կմարմնավորի Բեթմենին: Այս ամսին հայտնել է Warner Brothers կինոընկերության նախագահ Գրեգ Սիլվերմանը:

«Այս դերի համար մեզ յուրահատուկ դերասան էր պետք և մենք գտանք, որ Աֆլեքը հրաշալի թեկնածու է»,- ասել է նա:

Աֆլեքը Բեթմենին կմարմնավորի նոր ֆիլմում, որը կոչվում է «Բեթմեն. Սուպերմեն», որի պրեմիերան նախատեսված է 2015 ամռանը:

Կինոընկերության ներկայացուցիչները նշում են, սակայն, որ անունը դեռ վերջնական չէ: Թե ով է ֆիլմում մարմնավորելու Քլարք Քենթին, դեռ չի հաղորդվում: