23 օգոստոսի 2013 - 09:43 AMT
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մեկուսացվել են և մարվել

Նախօրեին ՀՀ ԱԻՆ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մասնավորապես` Երևանի նախագահական ամառանոցներից դեպի «Նաիրի» ԲԿ տանող ավտոճանապարհին այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 200 դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում` «Շանգրիլա» խաղատան մոտակայքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Արզնի առողջարանային համալիրի» մոտակայքում՝ 150 քմ, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ս. Մնացականյան փողոցում` 1000 քմ խոտածածկ տարածք, 1 ծառի փչակ և ջերմահարվել է 5 բերքատու ծառ, Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 2 հա խոտածածկ տարածք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: