23 օգոստոսի 2013 - 09:44 AMT
Ավտոպատահար` Երևան-Սևան ճանապարհին. Տուժածի վիճակը ծանր է

Այսօր, ժամը 03.43-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատաիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 43OS779 (վարորդ` Գ.Պ.) և «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի 77 QQ 079 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Ֆոլկսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Բ.(ծնվ. 1979թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: