23 օգոստոսի 2013 - 10:18 AMT
«Սպարտակի» միակ գնդակը Եվրոպայի Լիգայի 1-ին խաղում խփել է Յուրա Մովսիսյանը

Եվրոպայի Լիգայի փլեյ- օֆֆի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» ոչ ոքի է խաղացել շվեյցարական «Սանկտ- Գալլենի» հետ:

Առաջինը հաշիվը բացել են «Սպարտակի» ֆուտբոլիստները: Աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման 37-րդ րոպեին Կոստայի փոխանցումից հետո Մովսիսյանը գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի առաջին և միակ գոլը:

Սակայն 2-րդ խաղակեսում մրցակիցը կարողացել է խփել պատասխան գնդակը` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Խիմկիում: