Ռոման Բերեզովսկի. Այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է

Ռոման Բերեզովսկի. Այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Զենիթի» հետ կայանալիք խաղի մասին:

«Հատուկ տրամադրվածությամբ եմ մոտենում այդ հանդիպմանը: Սակայն պատճառն այն չէ, որ 13 տարի առաջ հանդես եմ եկել այդ ակումբում: Պարզապես այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է: Իրենց վերջին երկու հանդիպումներում նրանք ապացուցել են դա»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում championat.com-ը:

Դարպասապահը նշել է, որ ոչ ոք չի հիշում «Դինամոյի» հետ նախորդ տարվա հանդիպումը, երբ դարպասապահ Անտոն Շունինի վրա հյուրերի տրիբունայից պայթուցիկ սարք են նետել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---