Երևանի 16 գրադարաններ այս տարի ամբողջությամբ կջեռուցվեն

Երևանի 16 գրադարաններ այս տարի ամբողջությամբ  կջեռուցվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013թ շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետրաանից հայտնում են, որ աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը:

Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները:

Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում հիմնանորոգվում է տանիքը: 2013թ ծրագրով ավարտին են մոտենում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---