23 օգոստոսի 2013 - 11:07 AMT
Խոշոր ավտովթար՝ Երևան-Իջևան ճանապարհին. 18 վիրավոր կա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին: Դիլիջանի 3-րդ ոլորան է ընկել մարդատար ավտոբուսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ մասից, ավտոբուսում եղել է 18 ուղևոր. բոլորը վիրավոր են:

Վիրավորները տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Շրջվելուց հետո ավտոբուսից գազի արտահոսք է սկսվել:

Վիրավորների ինքնությունը դեռևս ճշտվում է: