eBay-ում վաճառքի է հանվել Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը

eBay-ում վաճառքի է հանվել Մշո Սբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը

PanARMENIAN.Net - eBay-ում վաճառքի է հանվել Մշո Սբ Կարապետ եկեղեցու արծաթից պատրաստված ոսկեզօծ խաչը (1761-1771):Խաչը գնահատվել է 70 հազար դոլար:

Մուշի հայկական բնակչությունը մինչ Առաջին համաշխարհային պատերազմը կազմում էր բնակչության 60-65 տոկոսը՝ 86-100 հազար մարդ: Հայ բնակչության ջարդերը սկսվեցին 1915 թվականի մարտին և արդեն հունիս-հուլիսին զանգվածային բնույթ ստացան: Բոլոր հայկական գյուղերն ավերակների վերածվեցին, բնակչությունը կոտորվեց: Որոշ բնակավայրերում՝ Մուշ, Քանասար, Սբ Կարապետ, Շամբ, առանձին գյուղեր, հայերը տարերային ինքնապաշտպանության գնացին, սակայն պարտվեցին թուրքական բանակի քանակային գերազանցությամն և զինամթերքի պակասի պատճառով: Ըստ Մուշի թեմի, հայաբնակ 109 գյուղերից մազապուրծ եղան ցեղասպանությունից ու ապաստան գտան Արևելայն Հայաստանում ընդամենը 1500 հոգի:

Բարբարոսաբար ոչնչացվեցին պատմության ու մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում, Առաքելոց Թարգմանչաց, Սբ Կարապետ, Սբ Հովհաննես եկեղեցիներն իրենց հարուստ մատենադարաններով: Մազապուրծ հայերին հաջողվեց փրկել Սբ Կարապետի Ավետարանը, Առաքելոց եկեղեցու քանդակազարդ դուռը:

Առաջին համաշխարհային պատերազմի շեմին Մուշ քաղաքում ապրող 12 450 հայերը հիմնականում արհեստավորներ էին ու առևտրականներ: Գործում էին 5 հայկական եկեղեցիներ և 7 դպրոց:

Այսօրվա դրությամբ Մուշում մնացել են միայն Սբ Առաքելոց եկեղեցու փլատակները: Հարևանությամբ գտնվող քրդական գյուղում պատերը երեսպատված են խաչքարերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---