
Օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ, հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի՝ բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, 440 հարց ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 264 հեռախոսազանգ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 77 հեռախոսազանգերով ներկայացված հարցերը անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել: Հարցերի գերակշիռ մասը կոմունալ-կենցաղային բնույթի են: