Առողջապահության նախարարն այցելել է Դիլիջանում վթարված ավտոբուսի ուղևորներին

Առողջապահության նախարարն այցելել է  Դիլիջանում վթարված ավտոբուսի ուղևորներին

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։

Մասնագետները նախարարին են ներկայացրեցրել յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները:

նախարարությունից հայտնում են, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել է մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին` բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։

Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։

Այս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---