ԿԳ նախարար. 2016-ի սեպտեմբերից յուրաքանչյուր առաջին դասարանցի կստանա անվճար համակարգիչ

ԿԳ նախարար. 2016-ի սեպտեմբերից յուրաքանչյուր առաջին դասարանցի կստանա անվճար համակարգիչ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են նախարարության մամուլի բաժնից:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, նախատեսվում է 2016 թվականից:

«Ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---