26 օգոստոսի 2013 - 12:36 AMT
Սերգեյ Լավրովը արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրում Սիրիայի հարցով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր ավելի ուշ արտահերթ մամլո ասուլիս է հրավիրել Սիրիայում և նրա շուրջ զարգացումների կապակցությամբ: Ինչպես հայտնի է դարձել «Ինտերֆաքսին», մամլո ասուլիսը կսկսվի Մոսկվայի ժամանակով 16:00-ին:

Ավելի վաղ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Նախարարը նշել է, որ վերջին օրերին հնչող Վաշինգտոնի կոչերը Սիրիայի հակամարտությանը միջամտելու ԱՄՆ ԶՈւ պատրաստականության մասին, խորը տանգապով են ընկալվել Մոսկվայում»,-ասել է նե ՌԴ ԱԳՆ-ում: