26 օգոստոսի 2013 - 16:22 AMT
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիայի հետ «լուրջ խնդիրների մասին»

Իրանի ղեկավարությունը զգուշացրել է Վաշինգտոնին, որ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունը լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ հրամանատարի տեղակալ Մասուդ Ջազաերին, հայտնում է Press-TV: Գեներալ Մասուդ Ջազաերին ասել է, որ Սիրիայի հարցում «կարմիր գիծ» կա, որը Սպիտակ տունը չպետք է հատի: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ցանկություն հայտնեցին, որպեսզի ՄԱԿ տեսուչներին թույլ տան այցելել քիմիական հարձակումների ենթադրյալ վայրերը: