Բակո Սահակյանը ռուսաստանցի հասարակական գործիչների հետ քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը

Բակո Սահակյանը ռուսաստանցի հասարակական գործիչների հետ քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Կարեւորվել է հասարակական եւ տեղեկատվական ոլորտներում համագործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչի համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին "Ռուս-հայկական համագործակցություն" կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---