27 օգոստոսի 2013 - 09:27 AMT
Ավտոպատահար` Ճամբարակ-Շորժա ճանապարհին. Վարորդը տեղում մահացել է

Նախօրեին, ժամը 21.10-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 57 ՏՕ 588 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ` 1983 թ. ծնված Ռ. Ջ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1993 թ. ծնված Ա. Ա.-ն, 1992 թ. ծնված Ա. Մ.-ն և 1989 թ. ծնված Լ. Ս.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել քարշակ ավտոմեքենայի վրա: