27 օգոստոսի 2013 - 09:54 AMT
Ընդդեմ ուսման վճարի բարձրացման. Սեպտեմբերի 2-ին ուսանողները երթ կանցկացնեն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում ենք բողոքի երթ`բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ:

Երթի նպատակն է Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրել Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը և պահանջել չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`ՀՊՃՀ – ՈՒսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ– կառավարության շենք: