«Ռուսաստանի հենասյունը» մտադիր է նախապատրաստել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման ծրագիր

«Ռուսաստանի հենասյունը» մտադիր է նախապատրաստել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման ծրագիր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում է գտնվում «Ռուսաստանի հենասյուն» ՀԿ փոխնախագահ Պավել Սիգալը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ստեփանակերտից, կազմակերպությունը մտադիր է նախապատրաստել ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման ծրագիր: Այդ մասին Պավել Սիգալը հայտնել է ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Սիգալը հանդիպել է նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

«Ռուսաստանի հենասյուն» ՀԿ-ն հակառուսաստանյան կազմակերպություն է, որը ներառում է շուրջ 400 գործարարների ու այլ քաղաքացիների, որոնք միավորված են 143 ճյուղային միություններում և ասոցիացիաներում: Կազմակերպության բաժանմունքները գործում են ՌԴ 81 մարզերում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. սեպտեմբերի 18-ին: Կազմակերպությունը հանդես է գալիս ավելորդ վարչական խոչընդոտների վերացման, պետական հսկիչ մարմինների ստուգումների կանոնակարգման, ստվերայնության նվազեցման, հարկային բեռի թեթևացման ու հաշվետվությունների ընթացակարգի պարզեցման օգտին:

Հիմնական խնդիրները կազմակերպությունն իրականացնում է կոնկրետ նախագծերի միջոցով: Օրինակ, հետազոտվել է ձեռներեցության մթնոլորտը Ռուսաստանում, մեղմ հարկային ռեժիմ է մշակվել փոքր ձեռներեցության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---