27 օգոստոսի 2013 - 11:56 AMT
Ռուսաստանցի լրագրողուհիները սիրահարվել են Ղարաբաղին

Ղարաբաղ է ժամանել ԼՂՀ պատմության մեջ ռուսաստանցի լրագրողուհիների ամենագեղեցիկ պատվիրակությունը, որի անդամները նյութեր են պատրաստում երկրի կյանքի տարբեր ասպեկտների մասին՝ ագրարաարդյունաբերական համալիրի զարգացում, պարզ մարդկանց կյանքը, նրանք կարիքներն ու հույսերը: Աղջիկները նշել են, որ ղարաբաղցի տղամարդիկ գեղեցիկ են ու արի: Արցախի հետ ծանոթության առանձին թեմա են հանդիսացել ընտանեկան ավանդույթներն ու սերը երեխաների հանդեպ

: «Սարերի ետևում չէ այն օրը, երբ ռուս գեղեցկուհի հարսնացուները Արցախ կգան փեսացուներ որոնելու ու իրենց սերունդներն Արցախի էկոլոգիապես ու բարոյապես մաքուր հողում շարունակելու համար: Ռուսական պատվիրակության անդամները 23-25 տարեկան են: Պատվիրակությունը գլխավորում է Աննա Չապմանը: Աղջիկներն ամուսնացած չեն: Նրանք սիրահարվել են Արցախին և ասում են, որ գերազանց կլիներ այստեղ մնալը»,-ասաց PanARMENIAN.Net-ին պատվիրակության անդամներից մեկը:

Հանդիպումների ժամանակ արծարծվել է նաև Արցախում ուղղափառ եկեղեցու կառուցման թեման: Առաջարկվել է, որ դա լինի ոչ թե մեծ եկեղեցի, այլ մատուռ, որտեղ հնարավոր կլինի անց կացնել մկրտության և պսակադրության արարողություններ: