27 օգոստոսի 2013 - 12:52 AMT
Բարաք Օբաման չի ներքաշվի Սիրիայի հետ տևական պատերազմի մեջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ներքաշվի Սիրիայի հետ տևական պատերազմի մեջ: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, եթե ապացույցներ հայտնաբերվեն, որ սիրիական զորքերը քիմիական զենք են կիրառել, ապա ամերիկյան իշխանությունները մտադիր են սահմանափակվել երկրի երկօրյա հրթիռակոծությամբ:

Այդ որոշումը Սպիտակ տանը իդեալական են համարում: Ակնկալվում է, որ հրթիռակոծությունը կկատարվի ռազմանավերից, թեև չի բացառվում նաև ռազմավարական կործանիչների օգտագործումը: