27 օգոստոսի 2013 - 13:45 AMT
Պուտին-Օբամա հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, որը կանցնի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 5-6: Այդ մասին նախօրեին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Նա ասել է, որ հանդիպումների ժամանակացույցը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, ուստի երկու նախագահների հանդիպման հստակ օրը նշել չի կարող, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: