27 օգոստոսի 2013 - 14:34 AMT
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնում կին կնշանակվի

Առաջին անգամ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնը կին կստանձնի: Նոր նշանակման մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Սեյեդ Աբբաս Արաքչին:

Արաքչին չի նշել թեկնածուի անունը՝ ասելով, որ նոր մամլո քարտուղարին կներկայացնեն հաջորդ շաբաթ, հայտնում է IRNA գործակալությունը: Կին կլինի նաև դեսպանների թվում: Սեյեդ Աբբաս Արաքչին ասել է, որ կանայք կարող են արդյունավետ ու հաջող դերակատարություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտում: