27 օգոստոսի 2013 - 14:47 AMT
Սալիհ Մուսլիմ Մուհամմեդ. Բաշար Ասադը գործնականում հաղթել է քաղաքացիական պատերազմում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապուշ չէ, որպեսզի Դամասկոսի արվարձանում, քիմիական զենքի կիրառման մասին լուրերը հետաքննող հանձնաժողովից 5 կմ հեռավորության վրա քիմիական զենք կիրառի: Այդ մասին հայտարարել է Սիրիայի քրդերի ամենամեծ կազմակերպության «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմ Մուհամմեդը:

Նա արժանահավատ չի համարել, որ Ասադը կարող էր այդ զենքի օգտագործմանը գնալ, երբ հասկանում է, որ գործնականում հաղթել է քաղաքացիական պատերազմում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: