27 օգոստոսի 2013 - 14:54 AMT
Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր:

Դավիթ Օհանյանը hամաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով:

Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով`Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր, Հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից: