18  27.08.13 - Ակտիվիստները երթ անցկացրին ոստիկանությունից դեպի ՀՀ գլխավոր դատախազություն

Երևանում երթ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների դեմ

Երևանում երթ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում երթ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների դեմ: Երթի մասնակիցները ոստիկանության շենքի մոտից երթով անցել են մինչև Գլխավոր դատախազության շենք: Ցուցարարների հիմնական պահանջն էր պատասխանատվության կանչել այն ոստիկաններին, որոնք բռնություն են թույլ տվել քաղաքացիական ակտիվիստների հանդեպ:

«Վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, իսկ կառավարությունն օգտագործում է ոստիկանությանը որպես ազդեցության լծակ ակտիվիստների դեմ՝ ամեն գնով փորձելով կանգնեցնել նրանց»,-ասել է իր ելույթում ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նա հավելել է, որ գործողությունները, որոնք վերջերս կիրառում է ոստիկանությունը քաղաքացիների դեմ՝ ակտիվիստների ապօրինի հետապնդում, նրանց հանդեպ բռնության կիրառում, համաձայնեցված են կառավարության հետ: Ելույթ ունեցողները կոչ արեցին քաղաքացիներին հիշել սեփական իրավունքների մասին, այն մասին, որ ոստիկանները կոչված են պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը, ոչ թե նրանց դեմ բռնություն կիրառելու, ինչպես դա տեղի ունեցավ Կոմիտասի 5 հասցեում:

Երթի կազմակերպիչները հատուկ ֆլաերներ էին պատրաստել, որտեղ նկարագրվում է, թե ինչ պետք է անել, եթե ձեզ ոստիկանության բաժանմունք են հրավիրել կամ ոստիկան է մոտեցել փողոցում: Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ինչպես կարող է պաշտպանվել ոստիկանների անիրավաչափ գործողություններից:

«Այսօր արդեն ոչ մի ոստիկան չի կարող ահաբեկել ակտիվիստներիս, քանի որ մենք միայնակ չենք պայքարում, այլ միասին և գիտենք մեր իրավունքները»,-ասել է Զարուհի Հովհաննիսյանը: Ցուցարարները իրենց պահանջներով նամակ են փոխանցել գլխավոր դատախազին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---