ՀՀ մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

ՀՀ մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

PanARMENIAN.Net - Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև Զվարթնոց օդանավակայանի սրահներում:

Եթե մաքսատանը խնդիրներ են ծագում ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:

Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնոմ Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և Զվարթնոց օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---