Արևմուտքը պատրաստվում է ռմբակոծել Սիրիան

Արևմուտքը պատրաստվում է ռմբակոծել Սիրիան

PanARMENIAN.Net - Արևմտյան երկրները զգուշացրել են Սիրիայի ընդդիմությանը, որ մի քանի օրից ռազմական գործողություն կսկսվի Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ այդ տվյալների, համապատասխան խոսակցությունը տեղի է ունեցել եվրոպացի ու ամերիկացի դիվանագետների հանդիպմանը սիրիական ընդդիմության ղեկավարության հետ:

Արևմուտքի ներկայացուցիչներն ասել են, թե գործողության նպատակը կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման կանխումը կլինի: Սիրիացի ընդդիմադիրները արևմտյան գործընկերներին են փոխանցել օդային հարվածի իրենց թիրախների ցուցակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---