ՌԴ ԱԳՆ. Զինված միջամտությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հղի է աղետալի հետևանքներով

ՌԴ ԱԳՆ. Զինված միջամտությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հղի է աղետալի հետևանքներով

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ շրջանցելու փորձերը, հերթական անգամ արհեստական պատրվակներ որոնելը զինված միջամտության համար տարածաշրջանում հղի են նոր տառապանքներով Սիրիայում ու աղետալի հետևանքներով Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի երկրների համար: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ՝ Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան հանդիպումը հետաձգելու ԱՄՆ որոշման կապակցությամբ:

«ԱՄՆ որոշումը Հաագայում կայանալիք հանդիպումը հետաձգելու մասին հակառակ ազդանշանն է ընդդիմությանը՝ խրախուսելով նրա անզիջում դիրքորոշումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---