Բնապահպանության նախարարություն. Պատժամիջոցների կիրառումից պետբյուջե մուտք է եղել 1.67մլն դրամ

Բնապահպանության նախարարություն. Պատժամիջոցների կիրառումից պետբյուջե մուտք է եղել 1.67մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման ութ դեպք: Մեկ «Կամազ», վեց «Զիլ-130» և մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներից առգրավվել է փաստաթղթերով թույլատրված չափաբաժիններից 24 խմ. ավել բնափայտ: Տեղում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Հաշվարկվել է 720.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և ևս 500.0 հազար դրամի վարչական տուգանք, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Տարածքային ստորաբաժանումների կողմից նաև կայացվել է 500.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 52.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտուման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատանցման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի և հորատանցումը դադարեցնելու որոշումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---