ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահ

ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին:Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորել է դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին:

Դեսպան Վարդանյանն իր հերթին նշել է, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Դեսպան Վարդանյանը ՎՍՀ նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Վիետնամի ժողովրդի անունից նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար:

Միաժամանակ, նա նշել է, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս է հայտնել, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում:

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---