28 օգոստոսի 2013 - 13:02 AMT
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան ու Գերմանիան պատրաստ են «պատժել» Սիրիային

Ռազմական գործողությունը Սիրիայում կարող է սկսվել առաջիկա օրերին: ԱՄՆ-ն Սիրիայի անմիջական հարևանությամբ միանգամից մի քանի բազա ունի, յուրաքանչյուրում 10 ինքնաթիռով, ինչպես նաև ավիակիր Կարմիր ծովում ու թևավոր հրթիռներով ռազմանավեր:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան ու Գերմանիան պատրաստ են «պատժել» Սիրիային: Ռազմական միջամտությանը դեմ են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:

ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Արաբական երկրների լիգան հորդորում են չշտապել այդ հարցում, այլ սպասել ՄԱԿ տեսուչների աշխատանքի արդյունքներին, հայտնում է euronews-ը: