28 օգոստոսի 2013 - 13:03 AMT
Թուրքիայի վարչապետը կոչ է անում «պատժել» Բաշար Ասադին

Համաշխարհային հանրությունը պետք է առավել կոշտ միջոցներ ձեռնարկի դադարեցնելու համար բռնությունը Սիրիայում, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Sabah թերթը:

«Քիմիական զենքի կիրառումը նախագահ Ասադի կողմից վերջին կաթիլն էր սիրիական ճգնաժամում: Սրանից հետո հարկավոր է առավել կոշտ միջոցներ ձեռնարկել»,-ասել է վարչապետը: