28 օգոստոսի 2013 - 13:19 AMT
Քրդերը մեղադրում են Թուրքիայի կառավարությանը թուրք-քրդական հաշտեցումը ձախողելու համար

Քրդական համայնքների միությունը մեղադրում է Թուրքիայի կառավարությանը թուրք-քրդական հաշտեցումը ձախողելու մեջ: Միության զինյալների խմբավորման անդամ Դելալա Ամեդը հայտարարել է, որ եթե առաջիկա օրերին Թուրքիայի կառավարությունը քայլեր չձեռնարկի այդ գործընթացի խթանման համար, ապա արդյունքում այն կկասեցվի ու նրանք կսկսեն պատրաստվել զինված գործողությունների:

«Մենք հստակ ու ազնիվ ենք խոսում, ձգտում ենք իսկական հաշտեցման: Սակայն, կան մարդիկ, որոնք լուրջ չեն վերաբերվում քրդական խնդրին: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ի չիք դարձենլ մեր ջանքերը, համարժեք պատասխան կստանան»,-ասել է նա: