28 օգոստոսի 2013 - 13:21 AMT
Չեխիայի նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի լուծարման մասին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել խորհրդարանի լուծարման մասին և նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» նախագահի մամլո քարտուղար Գանա Բուրիանովայի վրա հղումով:

«Ընտրությունները Չեխիայի Պատգամավորների պալատում կանցնեն հոկտեմբերի 25-26-ը»,-ասել է նա: