28 օգոստոսի 2013 - 13:27 AMT
Եվրոպական ժառանգության օրեր. Վայրեր, ուր պետք է գնալ ըստ PanARMENIAN.Net-ի

Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին «Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո Հայաստանում արդեն 11-րդ անգամ կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը։ ՀՀ մշակույթի նախարարությունն միջոցառումների հսկայական ծրագիր է կազմել, այդ պատճառով էլ PanARMENIAN.Net-ը որոշեց առանձնացնել նրանք, որոնք այս հանգստյան օրերին այցելել անհրաժեշտ է: Ցանկը հետևյալն է.

Երևանի պատմության թանգարան (Արգիշտիի փ. 1)

Օգոստոսի 31՝ ժամը 15:00-ին, հանդիպում հնաբնակ երևանցիների հետ, երգչախմբի ելույթ, «Երևանյան պատմություններ» Երևանի ավանդական կենցաղի և մշակույթի մասին, զրույց թեյի սեղանի շուրջ

Հայաստանի պատմության թանգարան (Հանրապետության հրապարակ 4)

Օգոստոսի 31- սեպտեմբերի 1՝ քարերը ժողովելու ժամանակը, հայկական ճարտարապետության և քանդակագործության եզակի մասունքներ. Ք.ա. 1-ին հազարամյակից մինչև Ք.h. XVII դար

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն(Աբովյան փ. 64)

Օգոստոսի 31- սեպտեմբերի 1` հայկական ազգային երգի ջազային մշակումներ. Ա. Հյուսնուցի էթնոջազ խումբ

Ե.Չարենցի տուն-թանգարան (Մաշտոցի պող. 17)

Օգոստոսի 31` դարերի խորքից եկող «Քոչարի» պարը Չարենցի մեկնաբանմամբ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան (Նալբանդյան փ. 21)

Օգոստոսի 31 - սեպտեմբերի 1` «Սպենդիարյանական պոստերներ» խորագրով ցուցադրություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Թամանյան փ. 3)

Օգոստոսի 30` ժամը 19:00-ին, հայկական ավանդական պարերի ուսուցում «Կարին» համույթ

Կարեն Դեմիրճյանի թանգարան (Ղ.Փարպեցու փ. 7)

Սեպտեմբերի 1` ժամը 12:00-20:00, Է.Ղազարյանի մանրաքանդակների ցուցահանդես

Արագածոտնի մարզ

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան (ք.Աշտարակ, Պռոշյան փ. 4)

Օգոստոսի 31` oրիգամի-պարապմունք մանկապարտեզի սաների հետ. Պ. Պռոշյանի դստեր` Պերճանույշի ուսումնական ձեռնարկով

Արմավիրի մարզ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան (գ. Արաքս)

Օգոստոսի 31- սեպտեմբերի 1` ողովրդական վարպետների ղեկավարությամբ վարպետաց դասեր

Օրբելի եղբայրների տուն-թանգարան (Ծաղկաձոր)

Օգոստոսի 31` ժամը 17:00-ին, Ֆիլմի դիտում՝ «Աղվեսագիրք» հեղ.՝ Ռ. Սահակյանց, 1975 թ.

Շիրակի մարզ

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան (Գյումրի, Հաղթանակի պողոտա 47)

Օգոստոսի 31` ժամը 16:00-17:00, «Ս. Մերկուրով՝ հիշողություններ» (ներկայացնում է Մերկուրովի ծոռ Ա.Մերկուրովը) գրքի շնորհանդես

Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղիթանգարան» (Հաղթանակի պողոտա 47)

Սեպտեմբերի 1` ժամը 14:00-15:00, պղնձագործ Է.Ժամակոչյանի մուշուրբա պատրաստելու պրոցեսի ներկայացում

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան (Գյումրի, Շ. Ռուսթավելու փ. 30)

Օգոստոսի 31` ժամը 12:00-ին, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ցուցադրություն

Գեղարքունիքի մարզ

Օգոստոսի 31՝ «Սևան» ազգային պարկ (Սարգիս Սևանցու փ., մշակույթի պալատ), ժամը 12:00-20:00 Լճաշենի պեղումների գտածոների բրոնզեդարյան ցուցանմուշների ցուցադրություն

Լոռու մարզ

Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Օգոստոսի 31՝ ժամը 16:00-ին, «Ի՞նչ են պատմում Դսեղի խաչքարերը», ուխտագնացություն դեպի Դսեղի շրջակայքի խաչքարեր

Վայոց ձորի մարզ

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն (գ.Շատին)

Օգոստոսի 31` «Վարդանանց պատերազմի վայոցձորյան հետքերը». դասախոս` ՊՄՊ Վայոց ձորի մ/ծ պետ՝ Մ. Դովլաթյան

Այցելություններ ՀՀ պետական շենքեր-հուշարձաններ

ՀՀ նախագահի նստավայր (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 26)

Շրջայցը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների ավագ՝ 10-12 դասարանների աշակերտների համար: (նախնական գրանցում)

ՀՀ ազգային ժողովի շենք (Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 19)

Օգոստոսի 31` ժամը 12:00 (նախնական գրանցում)

Աստղադիտարանի գլխավոր մասնաշենք (Արագածոտնի մարզ, գ. Բյուրական)

Սեպտեմբերի 1` ժամը 10:30, 11:15, 12:00, 12:45, 13:30, 14:15, 15:00, 15:45, 16:30 (նախնական գրանցում)