28 օգոստոսի 2013 - 13:26 AMT
«Արզական-Երևան» մայրուղային ջրատարի հետ կապված աշխատանքներն ավարտվել են

«Արզական-Երևան» խոշոր ջրատարի վրա վթարականխարգելիչ ու դրա հետ կապված շինարարական աշխատանքներն այսօր ավարտվել են: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից:

Նշված ջրատարի կանգառով պայմանավորված, 36 ժամով դադարեցվել էր ջրամատակարարումը Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզի Երևանին հարակից մի շարք համայնքներում:

Ներկայումս նշված տարածքներում տարվում են բաշխից ցանցի կարգաբերման աշխատանքներ, որպեսզի օրվա երկրորդ կեսին վերականգնվի սպառողների ջրամատակարարումը: