28 օգոստոսի 2013 - 16:05 AMT
ԱՄՆ-ն քիմիական հարձակմանը սիրիական բանակի մեղսակցության անուղղակի ապացույցներ է ստացել

ԱՄՆ-ն Գուտայում քիմիական հարձակմանը սիրիական բանակի մեղսակցության անուղղակի ապացույցներ է ստացել, որին զոհ գնաց մոտ 1,6 հազար մարդ, հայտնում է The Cable-ը, որը The Foreign Policy-իի բլոգն է, սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի, ԱՄՆ հետախուզությունը ձայնագրել է օգոստոսի 21-ին Սիրիայի ՊՆ ղեկավարի և քիմիական զորքերի հեռախոսազրույցը, որտեղ խոսք էր գնում Գուտայի վրա հարձակման մասին:

Արևմուտքը չունի քիմիական գրոհի ապացույցներ՝ հողի անալիզ, տուժածների կամ զոհվածների արյան անալիզի արդյունքներ