Սանկտ Պետերբուրգում իսլամիստին դատապարտել են կես տարվա ազատազրկման

Սանկտ Պետերբուրգում իսլամիստին դատապարտել են կես տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կես տարվա ազատազրկման են դատապարտել «Նուրջուլար» արգելված կրոնական միավորման կողմնակից Շիրազի Բեքիրովին: Այդ մասին օգոստոսի 28-ին հաղորդագրություն է զետեղվել քաղաքական դատախազության կայքում:

Դատապարտյալ Շիրազի Բեքիրովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 282.2 հոդվածով՝ ծայրահեղական կազմակերպության կազմավորում: «Նուրջուլար» կազմակերպությունը քարոզում է թուրքական գերազանցության գաղափարը և կոչ է անում միավորել իսլամական աշխարհը մի պետության սահմաններում՝ Մեծ Թուրան անունով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---