28 օգոստոսի 2013 - 16:21 AMT
Կահիրեում վերսկսվել են «Մահմեդական եղբայրների» ու ժամանակավոր կառավարության միջև բանակցությունները

Կահիրեում վերսկսվել են «Մահմեդական եղբայրների» ու ժամանակավոր կառավարության միջև բանակցությունները: Ինչպես գրում է եգիպտական Al Ahram թերթը, կողմերը փորձում են քաղաքական համաձայնության գալ, վերջ դնելու համար ճգնաժամին: Մինչդեռ, Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի առնվազն երկու կողմնակից սպանվել է անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: