Ալի Համենեի. Ռազմական միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա

Ալի Համենեի. Ռազմական միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - Ռազմական միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համանեին Իրանի նախարարների կաբինետի հետ հանդիպմանը, հայտնում է ISNA գործակալությունը:

«Այս տարածաշրջանը վառոդով տակառի է նման, անհնար է կանխատեսել այդպիսի գործողությունների հետևանքները»,-ասել է Համենեին:

Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նշել է, որ Արևմուտքը չի հաղթի Սիրիայի դեմ պատերազմի դեպքում: «ԱՄՆ-ն ու Արևմուտքի մյուս երկրները կարող են պատերազմ սկսել Սիրիայի հետ, բայց նրանք չեն ավարտի այն: Պատերազմի հրդեհը չի սահմանափակվի Սիրիայով, այն կտարածվի ողջ տարածշրջանի վրա, և կկլանի փոքր, թույլ պետությունները: Իսկ ամենամեծ վտանգը սպառնում է Իսրայելին, որի դեմ կուղղվի բոլոր մահմեդականների ցասումը»,-ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---