«Ալ Քայիդան» սպառնում է «Վրեժի հրաբուխով»

«Ալ Քայիդան» սպառնում է «Վրեժի հրաբուխով»

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» ստորաբաժանումներից մեկը սպառնում է «Վրեժի հրաբուխով» սիրիական հատուկ ծառայություններին ու զինվորականներին ի պատասխան քիմիական հարձակման Դամասկոսի արվարձանում: Այդ մասին հայտնել է ամերիկյան SITE Intellegence Group կազմակերպությունը, որը ահաբեկչական ինտերնետ ռեսուրսների մշտադիտարկում է իրականացնում:

Խմբավորումներից մեկը խոստացել է պատժել Սիրիայի իշխանություններին ոճրագործությունների համար՝ ներառյալ ենթադրյալ քիմիական գրոհը անցած շաբաթ:

«Նրանք որոշել են հարված հասցնել ռեժիմի հիմնական հանգույցներին մնացած երկրից կտրված Դամասկոսում»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---