Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին

Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին

PanARMENIAN.Net - «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը մեկնարկում է Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին, որը ներկայացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկայանան սիմֆոնիկ և կամերային երաժշտության 12 համերգներ միջազգային մեծ հռչակ վայելող երաժիշտների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 12-ին «Երևանյան հեռանկարների» շրջանակներում կկայանան Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» անսամբլի ելույթը, սեպտեմբերի 29-ին հանդես կգա Դ. Խվորոստովսկին (դիրիժոր՝ Կ. Օրբելյան), հոկտեմբերի 15-ին տեղի կունենա «Շանհայ լարային քառյակի» համերգը: Իսկ դեկտեմբերի 7-ին Հայաստանում համերգով ելույթ կունենա Իտալիայի «Մոցարտ» նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Կլաուդիո Աբբադոն:

Աշնանային ծրագրերում ներառված են նաև «Վերադարձի», «Արամ Խաչատրյան», «Երաժշտության շաբաթ Երևանում», «ՄելիքյանՖԵՍՏ» երաժշտական փառատոները: Փառատոների ավատից հետո ՀՊՖՆ-ն կշարունակի իր ավանդույթները՝ յուրաքանչյուր ուրբաթ հանդես գալով համերգային կատարումներով:

Համերգներով հանդես կգան «Բարեկամություն» պարային համույթը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և Հայաստանի պետական ջազ-նվագախումբը հոբելյանական համերգով՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 85-ամյակին: Համերգասրահում կկայանան նաև բարեգործական համերգներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---