«Արմավիան» շարունակում է վճարել աշխատավարձի գծով կուտակված պարտքերը

«Արմավիան» շարունակում է վճարել աշխատավարձի գծով կուտակված պարտքերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին «Արմավիա» ընկերությունը հերթական անգամ կվճարի ուղեկցորդների աշխատավարձերը: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, աշխատավարձ կստանան 7 բորտուղեկցորդ փետրվար ամսի համար և 24 բորտուղեկցորդ՝ մարտ ամսվա համար:

Օգոստոսի 24-ին փետրվար ամսվա աշխատավարձն արդեն ստացել են 16 ուղեկցորդներ, ավելի վաղ ևս 22 հոգի: Ընկերությունը խոստանում է մի քանի օրվա ընթացքում մարել ուղեկցորդների աշխատավարձերի պարտքերը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---