Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի և սփյուռքի միջև»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---