Բարձրացվել են ԵՊՀ դասախոսների տարբերակված հավելավճարները

Բարձրացվել են ԵՊՀ դասախոսների տարբերակված հավելավճարները

PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտորի 2013թ. հուլիսի 18-ի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի աշխատակիցների համար սահմանվել են հավելավճարների նոր բարձրացված դրույքաչափեր՝ 1-ին կարգի համար՝ 50.000 դրամ, 2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ, 3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ:

Դասախոսների տարբերակված հավելավճարների համակարգը ԵՊՀ-ում ներդրվել է 2009 թ-ին, և համաձայն գործող կարգի՝ այն գումարվում է դասախոսի բազային աշխատավարձին, որը կախված է նրա զբաղեցրած պաշտոնից, գիտական կոչումից և աստիճանից:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տարբերակված հավելավճարների համակարգի նպատակն է խթանել դասախոսների որակավորման անընդհատ աճը, գիտահետազոտական աշխատանքների ակտիվությունը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ուսանողների հետ տարվող արտալսարանային աշխատանքները, ինչպես նաև մասնակցությունը համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Դասախոսի հավելավճարը գոյանում է նախորդ ուսումնական տարվա (դասախոսությունների, ուսումնական ձեռնարկի կամ դասագրքի հրատարակում, գիտահետազոտական աշխատանք, որակավորման բարձրացման ծրագրերում ներգրավվածություն և դասավանդում, արտալսարանային աշխատանքներ և այլն) արդյունքով կուտակված միավորներին համապատասխան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---