Հրդեհ` Արթիկում. Գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Հրդեհ` Արթիկում. Գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 03.52-ին ԱԻՆ ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի թիվ բնակարաններից մեկում:

ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և պահարանը:

Մ.Գ.-ը ոտքի հատվածում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---