ՄԻՊ. Խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկությանը նաև երեխաներ են մասնակցում

ՄԻՊ. Խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկությանը նաև երեխաներ են մասնակցում

PanARMENIAN.Net - Վերջերս մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում խաղային ավտոմատների միջոցով տարատեսակ իրերի, այդ թվում՝ ծխախոտի խաղարկության կազմակերպմանը շատ դեպքերում մասնակցում են նաև երեխաները և արդյունքում ծխախոտը մատչելի է դառնում անչափահասների համար: Նման դեպքերն անընդունելի են, քանի որ սպառնում են հասարակության կայունությունը և զարգացումը ապահովող խմբի՝ երախաների առողջությանը:

Պատահական չէ, որ միջազգային մի շարք կարևորագույն փաստաթղթերով ամրագրված է երեխայի՝ բարձրագույն մակարդակի առողջություն ունենալու իրավունքը և միաժամանակ պետության պարտավորությունը` ձեռնարկել և իրականացնել արդյունավետ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահաս անձանց արգելելու և վաճառքի դեպքերը վերացնելու համար:

Արձագանքելով խնդրին՝ Օմբուդսմենի աշխատակազմն իրականացրել է համապատասխան ուսումնասիրություններ և պարզել, որ խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկությունը համարվում է շահումով խաղ, որը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է և ըստ ՀՀ գործող օրենսդրության` առանց լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերման, ինչպես նաև դրանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահված է Հարկային մարմիններին:

Այս առիթով Օմբուդսմենը դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին` առաջարկելով առավել հետևողակալ գտնվել անօրինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման հարցում և հայտնաբերելիս կազմակերպչի նկատմամբ կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության խիստ միջոցները` բացառելու համար երեխաների կողմից ծխախոտային արտադրանքներ օգտագործելու դեպքերը և իրական ռիսկը:

ՊԵԿ նախագահը պաշտոնական գրությամբ Օմբուդսմենին հայտնել է, որ տարածքային տեսչություններին հանձնարարվել էր ՀՀ ողջ տարածքում իրականացնել հսկողական աշխատանքներ բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:

Արդյունքում, ծխախոտի խաղարկության հայտնաբերված դեպքերը արձանագրվել են և կիրառվել են օրենքով սահմանված համապատասխան պատժամիջոցներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---