Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն. Որտե՞ղ խարիսխ կգցի Հայաստանը

Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն. Որտե՞ղ խարիսխ կգցի Հայաստանը

PanARMENIAN.Net - Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն: Քաղաքական թոհուբոհից ու ընտրությունների շքերթից հետո հայրենի քաղաքական շրջանակներում և մամուլի ակումբներում ամենաշատը հնչող հարցը շարունակում է արդիական մնալ: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ շարունակելու է իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, իսկ վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում են հասկանալ, թե, այնուամենայնիվ, որտեղ խարիսխ կգցի մեր երկիրը:

Փորձագետներն այս միությունների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնելիս անդրադառնում են երկու կարևոր հանգամանքի, որոնք հատկապես պետք է լինեն Հայաստանի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Երկու կառույցներին անդամագրվելու դեպքում էլ Հայաստանը տնտեսական հետաքրքրություններ ունի, սակայն մեր պետությունը նաև անվտանգության խնդիրների առաջ է կանգնած, ինչն էլ հատկապես պետք է մտահոգի ՀՀ իշխանությանը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի բնութագրմամբ` Ազատ առևտրի պայմանագրի առկայության պայմաններում ՀՀ-ն ու ԵՄ երկրները դառնում են գործընկերներ, պայմանագիրը թույլ է տալիս տնտեսական քաղաքականությունը որոշել անմիջապես Երևանից: Բոլորովին այլ իրավիճակ է Մաքսային միության դեպքում: Մաքսային միության անդամ դառնալով Հայաստանն այդ ինքնուրույնությունը չի ունենալու` որոշում կայացվելու է միությունում, որի անդամ կարող է դառնալ կամ չդառնալ Հայաստանը:

Ինչ վերաբերում է այս կառույցներից մեկին անդամագրվելու դեպքում Հայաստանի անվտանգության քաղաքականությանը, ապա քաղաքագետը նկատում է, որ Բրյուսելը չի կարող և չունի մեխանիզմներ, որ Կովկասում հանդես գա որպես անվտանգության երաշխիք, իսկ ՌԴ-ի հետ առկա է ՀԱՊԿ համագործակցությունը: «Հայկական կողմը պատրաստ է շարունակել այդ պրակտիկայի շրջանակներում իր անվտանգային քաղաքականությունը: Նախաստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կարելի է ենթադրել, որ Հայաստանը քաղաքական և ռազմական հարցերի վերաբերյալ ավելի խորը կոնսուլտացիաների մեջ կմտնի Բրյուսելի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալեքսանդր Մարկարովը և չբացառեց, որ այս երկու վեկտորների միջև այդ հարցերի վերաբերյալ կարող են հակասություններ առաջանալ:

Քննարկումները մամուլի ակումբներում, իսկ բանակցությունները դիվանագիիտական սենյակներում դեռ կշարունակվեն, սակայն այն, ինչը պետք է լինի Հայաստանի ընտրության հիմքում, ըստ վերլուծաբանների մեծ մասի, ազգային շահն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---